Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում փորձարկելու են «Ինֆաունա» համակարգ
Общество«Կամխուդ» զորավարժարանում մեկնարկել են զորավարժություններ, որի ժամանակ զինծառայողները ծովի մակերեւույթից 1500 մետր բարձրության վրա փորձարկելու են ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) մասնագետների մշակած «Ինֆաունա» համակարգը։
Ինչպես այսօր տեղեկացրել են Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգից, ավելի քան 100 զինծառայող դաշտային պարապմունքների ընթացքում կուսումնասիրեն ռադիոէլկետրոնային դիմակայման ժամանակակից միջոցները շոգ կլիմայական պայմաններում։ Գործնական պարապմունքների ընթացքում ՌԷՊ մասնագետները մանրամասն կուսումնասիրեն «Ինֆաունա» համակարգի կիրառման կարգը։
«Ինֆաունա» ՌԷՊ կայանը նախատեսված է գերկարճալիք տիրույթի ռադիոկապի ճնշման, ինչպես նաեւ ռադիոկառավարվող պայթուցիկների եւ հակատանկային միջոցների նշանառման համակարգերի խափանման համար։ Կայանը հավաքած է ԲՏՌ-80 զրահապատ փոխադրիչի վրա։