Երևանյան խանութում գողացել են օտարերկրացու պայուսակը
ОбществоԵրևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվողքրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու խանութից գողություն կատարած անձի ինքնությունը։ 2016 թվականի հուլիսի 14-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Տիգրան Մեծ փողոցում գործող խանութներից մեկում առերևույթ հանցագործություն կատա րած անձը հափշտակել է օտարերկրյա քաղաքացուն պատկանող պայուսակը, որի մեջ եղել է գումար, «Սամսունգ Ալֆա» մոդելի բջջային հեռախոս և կացության քարտ՝ պատճառելով խոշոր չափիվնաս:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչականբաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 324-րդ հոդվածի 1-ինմասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել են խանութում տեղադրված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվատեսագրությունները, որտեղ երևում է ակնոցներով, կապույտ կիսաթև վերնաշապիկով, սև գույնի անթև բաճկոնով, կապույտտաբատով, կապույտ գլխարկով, բեղերով մի տղամարդ, ով վերցնում է օտարերկրացու պայուսակը և հեռանում: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար միջոցներ են ձեռնարկվում՝լուսանկարներում պատկերված անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելուվայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին: Լուսանկարները՝ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռնրամեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`օրինականուժի մեջ մտած դատավճռով: