Ինչպես տան պայմաններում ինքնուրույն անուշահամ կոնֆետներ պատրաստել
LifestyleԹերևս ամեն ինչ ավելի համեղ է ստացվում, երբ ինքդ ես պատրաստում։ Առաջարկում ենք անուշահամ կոնֆետներ պատրաստել սեփական ձեռքերով ու զարմացնել հարազատներին։

Բաղադրությունը
3 բաժակ քերած կոկոս
1 բաժակ խտացրած կաթ
425 գր հալեցրած կաթնային շոկոլադ
Պատրաստման եղանակը
♦ Միջին չափի տարայում լավ խառնեք քերած կոկոսն ու խտացրած կաթը։
♦ Ձեռքերի օգնությամբ, ամուր սեղմելով, զանգվածից գնդիկներ պատրաստեք և տեղադրեք սառնարանի մեջ։
♦ Միկրոալիքային վառարանի համար անվտանգ տարայում 285 գր շոկոլադը 30 վայրկյան դրեք վառարանի մեջ։
♦ Մնացած 140 գր շոկոլադն ավելացրեք ու խառնեք այնքան, որ այն հալվի ու համասեռ զանգված դառնա։
♦ Սառնարանից հանեք միջուկ-գնդիկներն ու դրանք զգուշությամբ թաթախեք շոկոլադի մեջ։
♦ Ավարտելուց հետո շոկոլադապատ միջուկները դասավորեք ջեռոցի թավայի վրա։
♦ Թողեք՝ հանգստանա 2-3 ժամ և վայելեք։