Թեյլոր Սվիֆթը Քիմ Քարդաշյանի հետ սկանդալից հետո ուշքի է գալիս մարզասրահում
LifestyleԻնչպես արդեն գրել էինք, 26-ամյա Թեյլոր Սվիֆթը եւս մեկ հարված ստացավ, որից, հավանաբար, դեռ երկար ժամանակ չի կարողանա ուշքի գալ: Հայտնի են դարձել MTV Video Music Awards 2016 մրցանակի հավակնորդների անունները, իսկ Սվիֆթը որեւէ անվանակարգում ներկայացված չէ: Մրցանակաբաշխության արարողությունը կայանալու է օգոստոսի 28-ին, Նյու Յորքում:

Քիմ Քարդաշյանի հետ սկանդալից հետո երգչուհին հազվադեպ է ներկայանում հանրությանը, բայց օրերս նրան տեսել էին Նյու Յորքում, եւ, ըստ երեւույթին, երգչուհին աստիճանաբար ուշքի է գալիս, քանի որ նրան երեկ տեսել են մարզասրահի ճանապարհին։

Նրա սիրեցյալը՝ 35-ամյա բրիտանացի դերասան Թոմ Հիդլսթոնը, այս պահին նկարահանվում է Ավստրալիայում։
Ի դեպ, երեկ երգչուհուն նախկին բոյֆրենդներից մեկը՝ 24-ամյա դերասան Թեյլոր Լոթները, որը հայտնի է «Մթնշաղ» ամերիկյան ասքից, հայտնել է, որ Սվիթի Back To December երգը հենց իրեն է նվիրված, սակայն ինքը դրանով հպարտ չէ։
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ REXm Shutterstock–ի