ՄԻՊ-ն օժանդակել է ՊՊԾ գնդի գործով ձերբակալված Մհեր Մազմանյանի ընտանիքին
ОбществоՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախաձեռնությամբ` Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմի հետ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա, 2016 թվականի օգոստոսի 10-ին Մհեր Մազմանյանի կնոջը՝ տիկին Արամյանին ընդունել են վարչական շրջանի աշխատակազմում և քննարկել նրա ընտանիքին աջակցություն տրամադրելու հետ կապվաÕ ® հարցը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՄԻՊ աշխատակազմից, այդ ուղղությամբ ներկայում տարվում են համապատասխան աշխատանքներ: Նշվածից բացի, Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ, ներկայում աշխատանքներ են տարվում նաև միջազգային կազմակերպությունների հետ՝ համապատասխան ծրագրերի միջոցով Մ.Մազմանյանի ընտանիքին, նրա երեխաներին, այդ ծրագրերի շրջանակներում, աջակցության հարցը լուծելու նպատակով: «Մեր կողմից պահպանվում է նաև կապ Մ.Մազմանյանի կնոջ հետ: Պաշտպանի կողմից իր լիազորությունների սահմաններում ցուցաերվելու է հետևողականություն Մհեր Մազմանյանի երեխաներին աջակցություն տրամադրելու կազմակերպման հարցում»,- ասված է ՄԻՊ գրասենյակի հայտարարության մեջ:
Մհեր Մազմանյանը ձերբակալվել է հուլիսի 24-ի երեկոյան 19:00-ի սահմաններում և երկու օր անց կալանավորվել: Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 219 հոդվածով (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը):