Հայաստանի միացումը ԵԱՏՄ-ին դրական է ազդել նրա տնտեսության վրա. Պուտին
ЭкономикаՀայաստանի միացումը Եվրասիական տնտեսական միությանը դրականորեն է ազդել նրա տնտեսության վրա:
Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստին», այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ նախագահ Սերժ սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:
«Մեզ համար շատ հաճելի է, և ես ցանկանում եմ Ձեզ շնորհավորեմ այս առնչությամբ, ես նայեցի անցած տարվա տվյալները` ԵվրԱզԷս-ին Հայաստանի միանալուց հետո Ձեզ մոտ ՀՆԱ-ն աճել է 10 տոկոսով: Դա, իհարկե, շատ դրական ցուցանիշ է: Հուսով եմ, որ այս դրական դինամիկան կպահպանվի»,- նշել է Պուտինը:
Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը և Հայաստանը հետևողականորեն կառուցում են դաշնակցային հարաբերություններ` համագործակցում են ինչպես միջազգային մակարդակում, այնպես էլ ԱՊՀ տարածքում:
Սերժ Սարգսյանն էլ շեշտել է, որ 2016թ-ի առաջին կիսամյակում երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 12 տոկոսով, իսկ Հայաստանից արտահանումը Ռուսաստան աճել է գրեթե 90 տոկոսով և հասել գրեթե պատմական առավելագույնի:
«Դա, իհարկե, այն հնարավորությունների շնորհիվ է, որոնք մեզ տրամադրում է ԵվրԱզԷս-ը: Դա, իհարկե, շատ լավ է»,- ասել է Հայաստանի նախագահը: Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին` Սարգսյանն ընդգծել է, որ դրանցում լուրջ խնդիրներ չկան, իսկ բոլոր հարցերը կարգավորվում են օպերատիվ կերպով: