Ինչպես փոխել կերպարը նվազագույն ջանքերով. բյութի-հնարքներ Քիմ Քարդաշյանից, Թեյլոր Սվիֆթից և այլ աստղերից
LifestyleԿարմիր շրթներկ՝ շուրթերի փայլի փոխարեն
Կարմիր շրթներկն արդեն վաղուց միայն երեկոյան չէ, այն կարելի է օգտագործել նաև առօրյայում, այն նաև վստահություն է ներշնչում շատ կանանց:
Թեյլոր Սվիֆթ, Քենդալ Ջեններ, Քարլի Քլոս

Գունավոր գծաներկ՝ սևի փոխարեն
Կերպարը թարմացնելու համար օգտագործեք ոչ թե սովորական սև, այլ, օրինակ, փիրուզագույն կամ կապույտ գծաներկ:
Շանել Իման, Թեյլոր Սվիֆթ, Սելենա Գոմես

Փոխեք մազերի բաժանագիծը
Պարբերաբար անհրաժեշտ է փոխել մազերի բաժանագիծը, այդ դեպքում մազերը ավելի լավ կաճեն, ավելի թարմ տեսք կունենան: Բացի դրանից՝ այդ շատ պարզ հնարքը կարող է բավական փոխել արտաքին տեսքը:
Կառա Դելևին, Փերիս Հիլթոն, Նատալի Դորմեր

Բրոնզեր՝ դիմափոշու փոխարեն
Դիմափոշին բրոնզերով փոխարինելու դեպքում կթվա, թե ծովային հանգստից նոր եք վերադարձել:
Ջենիֆեր Լոպես, Քիմ Քարդաշյան, Ջեսիկա Ալբա

Կեղծ կառե
Կարելի է ոչ թե մազերը կտրել, այլ կեղծ կառեի միջոցով կերպարը փոխել:
Էմմա Սթոուն, Ջենիֆեր Լոուրենս, Սելենա Գոմես
