Կյանքից հեռացել է ականավոր մաթեմատիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ալեքսանդր Թալալյանը
ОбществоՀայ ականավոր մաթեմատիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Անդրանիկի Թալալյանն օգոստոսի 9-ին 88 տարեկանում հեռացել է կյանից: ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնից, հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 11-ին՝ ժամը 18:00-ին, Նուբարաշենի խճուղի 46 հասցեում գտնվող հոգեհանգստի սրահում:
Հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 12-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքից (Մարշալ Բաղրամյան պողոտա 24):