Ինչպես ամռանն արդյունավետ խնամել դեմքը. խորհուրդներ մաշկաբան-կոսմետոլոգից
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Անկախ եղանակից, իսկ ամռանը, հատկապես, յուրաքանչյուր կնոջ համար դեմքի խնամքը պետք է առաջնային կարեւորություն համարվի:
Դեմքը ճիշտ խնամելու վերաբերյալ Life.panorama.am-ի հետ զրույցում իր մասնագիտական խորհուրդներն է տվել «ԼԻՏՏԵ» բժշկական կոսմետոլոգիական կենտրոնի մաշկաբան-կոսմետոլոգ Սոնա Սարգսյանը:
«Անկախ եղանակից՝ դեմքի խնամքը ճիշտ կազմակերպելու համար կարեւոր է մաշկի տեսակը, որն էլ թելադրում է խնամքի տարբերակները: Իհարկե, կանայք մեծամասամբ գիտեն իրենց մաշկը յուղոտ է, չոր, թե կոմբինացված: Օրինակ՝ յուղոտ մաշկին ակտիվ, սնուցող քսուկներ, ծանրացնող դիմահարդարում, խիտ տոնային կրեմ պետք չէ, քանի որ դրանք կարող են էլ ավելի խցանել ծակոտիներն ու բարձրացնել յուղայնությունը»,- նշեց մաշկաբանն ու ավելացրեց.
«Ինչ վերաբերվում է ամառային խնամքին, առաջին հերթին մաշկի ճիշտ մաքրումն է՝ ընտրելով ճիշտ լվացող ու մաքրող միջոցներ, երկրորդ հերթին, անկախ մաշկի տեսակից, թույլ հիմքով խոնավեցնող քսուկների, նրբաքսուկների օգտագործումն է, եւ երրորդ կարեւոր պայմանը արեւապաշտպան քսուկներն են, որոնք պետք է պարտադիր լինեն մեր ձեռքի տակ: Հիշեք՝ անկախ նրանից մենք կլինենք ծովափում, թե ոչ, արեւապաշտպան քսուկները մեր երկրի կլիմայի պայմաններում պարտադիր են, իհարկե, դրանք էլ պետք է ընտրել ըստ համապատասխան ինդեքսների: Ի դեպ՝ այս պարագայում պետք է հաշվի առնել, որ արեւապաշտպան քսուկները հատկապես պարտադիր են բաց մաշկ ունեցողներին, այդ խմբի կանայք պետք է պարբերաբար թարմացնեն այդ քսուկները՝ մաշկը պաշտպանելու համար»:
Շարունակությունը` այստեղ: