Ցերեկային կենտրոններում կբարելավվի երեխաների սոցիալական հոգածությունը
ОбществоԵրեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների նպատակով կառավարությունը փոփոխություն կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ երեխաների շուրջօրյա խնամք իրականացնող բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր և հատուկ տիպի հաստատությունների աշխատակիցները, ովքեր անմիջականորեն իրականացնում են երեխաների խնամք ու սպասարկում, անցնում են առողջական վիճակի պարտադիր զննություն, իսկ երեխաների սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների աշխատակիցները նման զննություն չեն անցնում:
«Ցերեկային կենտրոնների աշխատակիցները ևս կանցնեն առողջական վիճակի պարտադիր զննություն, ինչը կկանխարգելի նշված հաստատություններում խնամվող երեխաների տարբեր հիվանդություններով վարակվելու ռիսկը»,- ասաց նախարարը: