Համամարդկային և դեմոկրատական արվեստ. գեղատեսիլ Դիլիջանը հյուրընկալեց մնջախաղի միջազգային փառատոնը
ОбществоԼ. Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնն արվեստասեր հասարակությանը համախմբեց նաև Դիլիջանում: Զբոսաշրջային գեղատեսիլ քաղաքում բացօթյա ամֆիթատրոնում իրենց առանձնահատուկ համարները ներկայացրեցին Հայաստանի, Ռուսաստանի, Հարավային Աֆրիկայի, Վրաստանի, Ուկրաինայի մասնակիցները: Հանդիսատեսը բուռն ծափահարություններով ընդունեց յուրաքանչյուր մասնակցի ելույթը:
«Կարծում եմ՝ այս փառատոնը նշանակալիտեղ ունի Հայաստանի մշակութայինկյանքի խորապատկերում: Մնջախաղըթատերական կյանքի համընդհանուրլեզուն է: Այն հասկանալու համար չկանլեզվական արգելքներ. դերասանի ևհանդիսատեսի միջև կապն անմիջական է: Յուրաքանչյուրս կարող է յուրովի մեկնաբանել մնջախաղը: Այնհամամարդկային և դեմոկրատական արվեստ է: Հպարտ եմ, որ «Արմենպրես»- ն իր լուման է ներդնում, որպեսզիփառատոնը դառնա մնջախաղային արվեստի համաշխարհային օրակարգի կարևոր իրադարձություններից մեկը»,- նշեց «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը:
Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնը բացվել է օգոստոսի 10-ին Ծաղկաձորի Ծաղկունյաց հրապարակում: Փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2008 թվականին` կրելով երկու տարին մեկ անգամ պարբերականությունը, սակայն այս տարվանից սկսած` այն կանցկացվի ամեն տարի:
«Փառատոնը Հայաստանում ձևավորեց կենդանի քանդակի մշակույթը: Մնջախաղի ժանրը շատ բազմազան է, և ես ուզում եմ մեծ ներկապնակ ներկայացնել հանդիսատեսին: Մարդիկ տարբեր ներկայացումներ են հավանում: Անհրաժեշտ է մարդկանց ընտրության հնարավորություն ընձեռել: Ներկայացվում են դասական, մոդեռն և այլ ժանրերի ներկայացումներ»,-նշում է Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:
Փառատոնը կտևի մինչև օգոստոսի 15-ը, հանդես կգան մնջախաղի վարպետներ Սերբիայից, Վրաստանից, Իրանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից եւ Ֆրանսիայից: