«Կոշ» ՔԿ հիմնարկի աշխատակիցները հայտնաբերել են շագանակագույն և կանաչ զանգվածներով փաթեթ
ОбществоՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները օգոստոսի 11-ին`ժամը 8.45-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով, ՔԿ հիմնարկի բնակելի գոտու տարածքում գտնվող շինության հետնամասից հայտնաբերել են փաթեթ, որի մեջ առկա են եղել համապատասխանաբար 5.8 գրամ քաշով շագանակագույն և 38.1 գրամ քաշով կանաչավուն զանգվածներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: