Բեյոնսեն ոտաբոբիկ զբոսնել է իտալական Կապրիի փողոցներով (լուսանկարներ)
LifestyleԱմերիկյան հայտնի երգչուհի Բեյոնսեն, ով այս օրերին Իտալիայում ընտանիքի հետ վայելում է հանգիստը, Կապրիի փողոցներով զբոսնելու ժամանակ իր ոտքերի վրա է գրավել պապարացիների ուշադրությունը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 34-ամյա երգչուհին ամուսնու` 46-ամյա ռեփեր Ջեյ Զիի հետ ռոմանտիկ ընթրիքից հետո դուրս է եկել փողոց ու ոտաբոբիկ քայլել: Այդ ընթացքում ամուսինը չի հեռացել կնոջ կողքից` անընդհատ բռնելով նրա ձեռքը:
Աղբյուրը հավելում է, որ աստղային զույգի շքեղ զբոսանավը գտնվում է Կապրիի ափերի մոտ:



