Վերնիսաժում արագորեն վաճառվեցին «հաց բերող» Արթուրի ձեռքի գործերը (տեսանյութ, լուսանկարներ)
Lifestyle«Սասնա ծռեր» խմբի անդամներին ոստիկանական պատը ճեղքելով իր մեքենայով հաց հասցրած Արթուր Սարգսյանի ընկերները այսօր Վերնիսաժում վաճառեցին նրա ձեռքով պատրաստած փայտե իրերը՝ զարդատուփեր, փայտյա ժամացույց և այլ իրեր. գրել էPanorama.am-ը:
Արթուր Սարգսյան, որ հասցրել է ստանալ «հաց բերող» անունը, այժմ կալանքի տակ է, բայց Վերնիսաժում նրա «սեղանիկը» տնօրինում էին ընկերները: Մարդիկ, նախապես տեղյակ լինելով, որ այսօր վաճառվելու են Սարգսյանի գործերը, մոտենում էին ու գնում իրենց ցանկալի իրը:
Տեսանյութն ու լուսանկարները՝ այստեղ: