Երեխան, որից Մոսկվայում մայրը հրաժարվել է, առողջական խնդիրներ է ունեցել. մանրամասներ
ОбществоNews.am-ը գրում է.
Մոսկվայից նախօրեին Երեւան տեղափոխված երեխան, որից մայրը հրաժարվել է, առողջական խնդիրներ է ունեցել, մեկ անգամ վիրահատվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:
«4 ամսական տղա է, որը խնդիրներ է ունեցել, Մոսկվայում վիրահատվել է: Սակայն թե ինչ պատճառով են ծնողները նրանից հրաժարվել, հայտնի չէ: Մենք տեղեկություններ ստացանք, որ երեխայից հրաժարվել են, այդ պատճառով մենք նրան տեղափոխեցինք Հայաստան»,- ասաց Նելլի Դուրյանը:
Հայաստան տեղափոխված փոքրիկի ներկայիս վիճակի մասին, ըստ ոստիկանության գնդապետի, հնարավոր կլինի խոսել միայն համապատասխան հետազոտություններից հետո:
Ավելի վաղ ոստիկանության լրատվական ծառայությունը հայտնել էր, որ Հայաստանի մի քաղաքացի դիմել էր ՌԴ պատկան մարմիններին եւ հրաժարվել իր երեխայի հետագա խնամքից: Օգոստոսի 12-ին երեխան տեղափոխվել է Հայաստան: