Ինչեր ասես, որ չեն անի հանուն գեղեցկության. գեղեցկանալու ժամանակակից ամենատարօրինակ մեթոդները
LifestyleBlognews.am-ը գրում է.
Յուրաքանչյուր կին ցանկանում է գեղեցիկ լինել և ինչի ասես, որ չի դիմի դրա համար. շպար, պլաստիկ վիրահատություններ ու այլ յուրօրինակ մեթոդներ, որոնք պարզապես ապշեցնում են.
Վամպիրի դեմք

Սա Քիմ Քարդաշյանի մեթոդն է։
Մարդու արյունից մի քանի կաթիլ է վերցնում, այնուհետև էրիթրոցիտները պլազմայից առանձնացնելու համար այն պտտում է ցենտրիֆուգի մեջ, որից հետո ստացված շիճուկը քսում է դեմքին: Այս միջամտությունը թույլ է տալիս փոքրացնել մաշկի ծակոտիների չափերը և օգնում է երիտասարդացնել մաշկը: Երբեմն օգտագործվում է նաև ներարկման մեթոդը։
Օձերի մերսում

Օձերի մերսումը բավականին մեծ ժողովրդականություն է վայելում Ինդոնեզիայում։ Այն լավացնում է նյութափոխանակությունն ու էներգիա հաղորդում։
Գեյշաների դիմակ

Գեղեցկանալու նպատակով օգտագործվող այս դիմակը պատրաստվում է թռչնի արտաթորանքից։ Օգտագործելուց առաջ այն ենթարկում են ուլտրամանուշակագույն ճառագայթման։
Ընկերքից պատրաստված քսուկ մազերի համար

Ընկերքը, որն օգտագործվում է մազերի խնամքի նպատակով պատրաստվող քսուկի մեջ, վերցնում են հիմնականում ոչխարներից ու կովերից։
Խխունջի դեմք

Ինչպես և անունն է հուշում, գեղեցկանալու այս մեթոդի համար օգտագործվում են խխունջները։ Խխունջները լորձ ունեն, որը չափազանց օգտակար է մաշկի համար։
Կրակի դեմք

Գեղեցկանալու այս մեթոդի ժամանակ մարդու մարմինը ծածկվում է ալկոհոլով ներծծված գործվածքով, որն այնուհետև բռնկում են կրակով։