Ереван, 24.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հայ Առաքելական եկեղեցին նշում է Աստվածածնի Վերափոխման տոնը կամ Խաղողօրհնեքը

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այս տարի օգոստոսի 14-ին է նշում Աստվածածնի Վերափոխման տոնը կամ Խաղողօրհնեքը։ Ինչպես տեղեկացանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական կայքից, օգոստոսի 14-ին՝ Ս. Աստվածածնի տոնին, Ս. Էջմիածնի Մայր Տաճարում մատուցվել է տոնական Ս. Պատարագ։ Հավարտ Ս. Պատարագի՝ Մայր Աթոռի Բաց խորանին կկատարվի Խաղողօրհնեքի արարողություն: Իսկ օգոստոսի 15-ի առավոտյան Ս. Էջմիածնի Մայր Տաճարում կմատուցվի Մեռելոց Ս. Պատարագ:

Ներկայացնում ենք տոնի խորհուրդն՝ ըստ Արարատյան հայրապետական թեմի պաշտոնական կայքի։

Այս տարի օգոստոսի 14-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Սբ. Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:

«Մայր սրբության և առագաստ երանության, տաճար խնդության և քաղաք թագավորության, մարդկային ցեղի ճանապարհ դեպի Քրիստոս, հասել է քո ժամանակը՝ փոխվելու այս աշխարհից առ Աստված: Նա, քո Տերը՝ Միածին Որդին, Ով մարդկանցից քեզ ընտրեց Իրեն մայր և ամբողջ աշխարհի փրկանքը լինելու համար, այսօր հաճեց քեզ փառքով աշխարհից դեպի անքննելի փառքը փոխադրել»: Փրկչի համբարձումից 12 տարի անց հենց այս խոսքերով ողջունեց Սբ. Մարիամին Գաբրիել հրեշտակապետը՝ նա, ով հղության ավետիսն էր տվել նրան։ Վերափոխումից երեսուն օր առաջ նրա մոտ գալով, այս անգամ Կույսին տվեց երկրից երկինք փոխման ավետիսը։

Ասաց. «Ուրախ եղիր, բերկրյալդ, Տերը քեզ հետ է», և տվեց արմավենու ճյուղեր` որպես աշխարհին հաղթելու նշան: Եվ հրեշտակը նրան կանչեց Ձիթենյաց լեռ, ուր նա սովոր էր աղոթել, և Տիրամայրը ելավ գնաց այնտեղ: Դարձյալ նրան երևաց հրեշտակը և ասաց. «Ուրախ եղիր, բերկրյալդ, քանզի միածին որդիդ կանչում է քեզ Իր մոտ: Ասում է, թե օտարության մեջ քո պանդխտության ժամանակը լրացավ, արդեն եկ քո հայրենի սեփական ժառանգությունը: Մի մնա մահվան այդ գավառի մեջ, քանզի անմահ կյանքի արժանացար, քանզի հաղթության նշան կանգնեցրիր, հրեաներից բազում չարչարանք կրեցիր: Արդ, չարչ արանքներիդ վախճանը եկավ, ավարտվեցին տառապանքներդ: Անցան տրտմություններդ, ժամանեց ուրախությունը: Հանգիստը պատրաստված է, կառուցված է լույսի խորանը, հարդարված` փառքի աթոռը: Այժմ ե´կ և հանգիստ առ բազում տառապանքներիցդ: Եվ վայելիր ինձ հետ` Իմ փառքը տեսնելով, որ կար նախքան աշխարհի ստեղծումը»: Այս ամենն ասելուց հետո հրեշտակը նրան տվեց հաղթության պսակն ու երկինք բարձրացավ:

Երբ Ս. Աստվածածինը տուն վերադարձավ, ուժգին դղրդաց ու շարժվեց ողջ տեղանքը, և ինքնիրեն վառվեցին բազում լույսի ջահեր: Տիրամայրը պատվիրեց կանչել իր ազգականներին ու հարևաններին և ասաց նրանց. «Մարեք բոլոր ջահերն ու եկեք, որ լսեք ինձ»: Եվ պատմեց նրանց Աստծո մեծագործություններից: Մինչ այսպես խոսում էր նրանց հետ, եկավ Կույսի հոգևոր որդին` Հովհաննեսը, ողջույն տվեց իր ծնողին: Եվ քանի որ կանայք տրտմությամբ էին լցված, հարցրեց, թե ինչն է պատճառը: Իսկ Ամենասրբուհին զվարթ դեմքով և բերկրյալ սրտով ամբողջությամբ պատմեց հրեշտակի երևալու և իր` վերին ար քայություն կանչվելու մասին: Եվ երբ Հովհաննեսը լսեց, արտասվելով ողբում, հառաչում էր` իր հոգևոր մորից որբանալու պատճառով: Եվ հանկարծ որոտում ու դղրդյուն եղավ, և սրբազան առաքյալների դասերը, միասնաբար, ամպերով բարձրանալով, հավաքվեցին Տիրամոր տանը` ըստ այն խոսքի, թե`«Որտեղ մարմինն է, այնտեղ էլ կհավաքվեն արծիվները» (Ղուկաս 17. 37):

Աստվածածինն այս բարի լուրը հայտնում է իր ազգականներին, բոլոր քրիստոնյաներին և առաքյալներին` պատվիրելով, որ իրեն թաղեն Գեթսեմանիի ձորակում: Ապա Ս. Կույսը Ս. Հովհաննեսին խնդրում է մատուցել աստվածային Պատարագ, որպեսզի հաղորդվի իր Միածին Որդու Մարմնին ու Արյանը:

Այդժամ Ս. Հովհաննեսը Հիսուսի մայր Ս. Մարիամի և նրա ընկերակից կանանց հետ ելնում է Վերնատուն և այնտեղ կատարում Պատարագի սուրբ խորհուրդը: Մինչ նա մատուցում էր գոհության աղոթքը, հանկարծակի որոտ է լսվում, և Ս. Հովհաննեսին սկսում են ձայնակցել սուրբ առաքյալները, ում Սուրբ Հոգին նույն պահին ժողովել էր աշխարհի տարբեր ծայրերից:

Ս. Հովհաննես Ավետարանիչը վերցնում է կիպարիսի մի փայտ և դրա վրա կերպաձևում Ս. Տիրամոր պատկերը, որպեսզի նրա վերափոխումից հետո այդ սրբությունը մնա իրենց մոտ: Ապա առաքյալները խնդրում են Ս. Տիրամորը, որպեսզի նա այդ փայտեղեն անոթն իր աստվածատիպ դեմքի վրա դնի, օրհնի և իր բարեխոսությամբ խնդրի Տիրոջը, որպեսզի Նա այդ պատկերի միջոցով աշխարհին բարիքներ պարգևի: Ամենօրհնյալ Սրբուհին, պատկերն իր սուրբ ձեռքերի մեջ վերցնելով, օրհնում է՝ խաչակնքելով և իր դեմքին դնելով:

Ննջելուց հետո երանելի սուրբ առաքյալներն իրենց ուսերի վրա են վերցնում Աստվածամոր սուրբ նշխարները և ջահերով, մոմերով, սաղմոսերգություններով ու օրհնություններով առաջնորդվում դեպի Գեթսեմանի: Հրեշտակների բանակներն էլ իջնելով դասակցում են նրանց, և սուրբ առաքյալները երկնավորների խմբերի հետ ողբաձայն սաղմոսներ են ասում, քաղցր ու անուշ եղանակներով: Երուսաղեմը լցվում էր նրանց հոգևոր օրհնությունների հնչյուններով, և խառնիճաղանջ բազմություն էր հավաքվում նրանց շուրջ՝ տեսնելու այդ հրաշալիքը:

Այդ ժամանակ սատանան լցրեց հրեաներին մոլորության ոգով, և նրանք չար նախանձով դեմ ելան, որպեսզի խորտակեն դագաղը և գցեն սուրբ մարմինը գետին, սակայն կուրությամբ պատուհասվեցին: Մի քահանա՝ Սոփոնիա անունով, մեկնեց իր ձեռքերը և ուժգին հարվածեց սուրբ դագաղին՝ ցանկանալով այն գետին գցել, բայց նրա ձեռքերն արմունկներից հատվեցին, կախվեցին դագաղից, իսկ նա թավալգլոր ընկավ գետին: Սակայն նա զղջաց, խոստովանեց և խնդրեց գթալ իրեն։ Դրանից հետո առաքյալները աղաչեցին սուրբ Աստվածածնին և նրանից Ծնվածին՝ մեր Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին, իսկ Պետրոսը վերցնելով Սոփ ոնիայի հատված ձեռքերը, դրանք մոտեցրեց նրան, և ձեռքերն անմիջապես միացան մարմնին: Ապա տվեց նրան բրաբիոնի ոստերից, որպեսզի դնի հրեաների խավարած աչքերին, և ովքեր հավատում էին, նրանց աչքերը բացվում էին և գնում էին առաքյալների ետևից՝ փառավորելով սուրբ Կույս Մարիամին:

Այդ օրը խավարյալները հավատալով լուսավորվեցին, և բազում հրեաներ ու հեթանոսներ Քրիստոսով մկրտվեցին:
Ապա առաքյալները, սաղմոսներով ու օրհնություններով, օրհնյալ մարմինը դրեցին գերեզման, ինչպես հարկն է ծածկեցին ու պահպանեցին երեք օր, ինչպես նրանց Տերն էր պատվիրել: Այդ օրերին անընդհատ հրեշտակների քաղցրաձայն փառաբանության երգեր էին լսվում: Երեք օր հետո, առավոտյան, անմարմինների բանակներն իջան գերեզմանի վրա: Ապա մեր Տերը լուսափայլ ամպով ու հրեշտակներով մոտեցավ սուրբ Կույսի գերեզմանին և կնքված գերեզմանից, առանց խախտելու կնիքը, վերցրեց աս տվածընկալ մարմինն ու վերացավ երկինք: Տերը, մարմինը տանելով, միավորեց հոգու հետ ու հանգչեցրեց փառքի աթոռին՝ Իր աջ կողմում՝ ըստ սաղմոսերգուի խոսքի. «Թագուհին կանգնած է քո աջից» (Սաղմ. ԽԴ 10): Դրանից հետո առաքյալներն այլևս չլսեցին հրեշտակների ձայներ սուրբ Կույսի գերեզմանից, քանզի նա կատարելապես հարություն առավ:
Փառավորվեց Աստվածածին Կույսն իր փառավորյալ Որդուց՝ Աստծուց, և վերափոխվեց միշտ կույս Տիրամայրը, քանզի ճաշակեց անմահության բաժակը: Եվ նա միշտ բարեխոսում է մեզ համար:

Բարդուղիմեոս առաքյալը, որ ներկա չի եղել հուղարկավորությանը, վերադառնալով Երուսաղեմ և իմանալով սուրբ Կույսի ննջումի մասին, ստիպել է առաքյալներին բացել գերեզմանը՝ Տիրամորը վերջին հրաժեշտը տալու համար։ Սակայն մարմինը գերեզմանում չեն գտել, քանի որ Հիսուսն իր խոստմանը համաձայն հարություն է տվել մորը և տարել իր մոտ։

Հայկական ավանդության համաձայն, Տիրամոր պատկերը տրվել է Բարդուղիմեոս առաքյալին, ով էլ այն բերել է Հայք։ Այնուհետև Անձևյաց գավառում կառուցել են Սուրբ Աստվածածին եկեղեցին, ապա կուսանոց և Հոգեաց վանքը, իսկ պատկերը դրվել է այնտեղ։ Դարերի ընթացքում սրբապատկերի հետքերը կորել են, բայց մնացել է տոնը և Աստվածածնի անունը կրող եկեղեցիներ ու վանքեր ուխտի գնալու սովորույթը։

Վերափոխման տոնի օրը՝ Ս. Պատարագից հետո, կատարվում է խաղողօրհնության կարգ և ապա օրհնված ողկույզները բաժանում ժողովրդին:

Խաղողօրհնեք 

Դրախտից արտաքսվելուց հետո քանի որ մարդը իշխան էր կարգված ամբողջ երկրի վրա, ուստի նրա անիծվելով՝ անիծվում է նաև նրա ամբողջ իշխանությունը, այսինքն՝ ամբողջ երկիրը՝ իր կենդանիներով ու բույսերով հանդերձ: Իսկ երբ, Միածին Որդու գալստյամբ, կրկին օրհնվում է մարդկային բնությունը, ապա վերստին օրհնվում են նաև բոլոր զգալի արարածները: Սակայն բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը, ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ Իրեն Խաղողի որթ անվանելով՝ ըստ այս խոսքի. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. ԺԵ 1): Իսկ Տիրոջը սիրով կապվածներին ճյուղեր անվանեց և Հորը՝ Մշակ, որպեսզի Հայրը էտելով որթատունկը՝ այն պտղաբեր անի արդարության գործում, իսկ էտված ճյուղերը հավիտենական կրակի նյութ դարձնի: Այնուհետև գինին՝ խաղողի արյունը, Միածին Որդին Իր փրկական Արյան նյութն արեց և Վերնատանը Իր ձեռքերի մեջ վերցնելով՝ օրհնեց՝ ասելով. «Սա է Նոր ուխտի Իմ Արյունը» (Մատթ. ԻԶ 28), որով մենք գնվեցինք ու ազատվեցինք մեղքերի ծառայությունից ու մահից:

Այդպիսով խաղողը կրկնակի օրհնության արժանացավ՝ օրհնվելով և առաջին արարչության ժամանակ, և երկրորդ, որը և ամեն տարի որպես մեր հանդերի ու այգիների երախայրիք նվիրում ենք Աստծուն, ինչպես հնում էր ընդունված, որպեսզի այդ մասնավոր ընծայով բոլոր պտուղները օրհնություն ընդունեն:

Այդ պատճառով էլ սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին, պատարագից հետո, կատարվում է Խաղողօրհնեքի արարողությունը, որի ժամանակ սարկավագի քարոզով գոհանում ենք բարերար Աստծուց, մեզ առատապես պարգևած՝ հանդերի ու այգիների բերքի համար և խնդրում, որպեսզի Նա օրհնի տաճարին ընծայված խաղողի այս պտուղներն Իր սկզբնական օրհնությամբ և շնորհի մեզ որպես գինի ուրախության և կերակուր առողջության՝ հոգու և մարմնի: Միաժամանակ դիմում ենք սուրբ Աստվածածնի բարեխոսությանը, ում միջոցով մեզ տրվեց կյանքի և անմահության Պտուղը՝ Հիսուս Քրիստոս:

 

«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян