Գեղարքունյաց թեմի եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին նվիրված պատարագ
КультураՀայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի բոլոր գործող եկեղեցիներում օգօոստոսի 14-ին մատուցվեց Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին նվիրված պատարագ: Ինչպես տեղեկացրին Գեղարքունյաց թեմի առաջնորդարանից, Գավառ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարագը մատուցվեց Գեղարքունյաց թեմիառաջնորդական տեղապահ Տեր ԿիրակոսՎարդապետ Դավթյանի ձեռամբ: Պատարագին մասնակցեցին քաղաքի եւ տարածքի համայնքների հավատավորներ, ինչպես նաեւ՝ մի խումբ արտասահմանցի զբոսաշրջիկներ:
«Տոնն առանձնհատուկ է նրանով, որկատարվում է հասունացող խաղողի,ամբողջ բերքի օրհնության ծես: ՀայԱռաքելական եկեղեցու հինգ գլխավորտոներից չորրորդը՝ Խաղողօրհնեքը, մերհավատավորների կողմից նշվում է շուքով:Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի պատարագներ են մատուցվել մարզի քաղաքային ու գյուղականհամայնքներում գործող բոլոր եկեղեցիներում՝ բացառությամբ Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու,որտեղ այժմ ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ:Մենք աղոթք ենք բարձրացնում առ Աստված, որ մեր հողըխաղաղ ապրի այս բերքառատ տարում, որ մեր մա րզի աշխատասեր ժողովուրդը կարողանա հավաքել ու ամբարել մերկողմից օրհնված ողջ բերքը, վայելի Աստծո կողմից տրված բարիքները»,- նշեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահը:
Խոսրով Խլղաթյան