Խորհուրդներ, որոնք կբարելավեն թիմային աշխատանքը (նկարազարդումներ)
LifestyleՈրոշ մարդիկ սիրում են մենակ աշխատել, մյուսները` թիմով, իսկ թիմային աշխատանքը յուրաքանչյուրից համբերություն, հասկանալու ունակություն և փոխադարձ հարգանք է պահանջում:
AdMe.ru-ն նկարազարդումների միջոցով ցույց է տալիս, թե ինչպես է կարելի թիմային աշխատանքն արդյունավետ ու հաջողակ դարձնել.
Շահամոլ մի եղեք
- Հիանալի է, սա ինձ ցույց տալու լավագույն շանսն է:
- Սա հիանալի շանս է ցույց տալ, թե ինչի ենք մենք ունակ:

Հաշվի առեք բոլորի կարծիքը
- Կանենք այնպես, ինչպես ես ասեցի: Ես ավելի լավ գիտեմ` ինչպես է պետք:
- Եկեք միասին մտածենք: Ո՞վ գաղափարներ ունի:

Մեղավորներ մի փնտրեք
- Քո պատճառով ոչինչ չստացվեց:
- Սա մեր սխալն է:

Մի մոռացեք գովել
- Հիասքանչ է, այսօր մենք շատ բան կարողացանք անել:

Անմասն մի մնացեք
- Ես այստեղ ոչ մեկի օգնականը չեմ:
- Մոտս ոչ մի բան չի ստացվում:
- Լավ, սկզբից հանգստացիր ու բացատրիր, թե որն է խնդիրը:

Մի ամաչեք օգնություն խնդրել
- Չէ, անհարմար է... Ինքս գլուխ կհանեմ:
- Ինչպե՞ս է մոտդ ստացվում, ես ոչ մի կերպ չկարողացա:

Լուծեք վեճերը
- Դու ճիշտ չես:
- Իսկ ինչո՞ւ ես հետս այդպիսի տոնով խոսում:
- Լսիր, այսօր բոլորս հոգնել ենք: Արի դադար տանք ու ամեն ինչ վաղը քննարկենք:

Փոխզիջումների գնացեք
- Թող ինքն առաջինը ներողություն խնդրի: Ես չեմ այս ամենը սկսել:
- Լսիր, երեկ շատ վիճեցինք…
- Ամեն ինչ լավ է, անցանք:

Բաշխեք խնդիրները
- Ի՞նչ պետք է անենք:
- Ընթացքում կհասկանանք:
- Իսկ սա քո պատասխանատվության տակ կլինի: Բոլորը հասկացա՞ն իրենց առջև դրված խնդիրները:

Հաջողությունը ողջ թիմի արժանիքն է
- Սա իմ հաջողությունն է:
- Սա մեր հաջողությունն է:
