Երևանում կանցկացվի երեխաների սնուցման հարցերով համաշխարհային համաժողով
ОбществоԵրևանում 2016 թվականի սեպտեմբերի 5-9-ը անցկացվելու է Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ համաժողովը, որի կազմակերպիչներն են Երեխաների սնուցման համաշխարհային հիմնադրամը, Բրազիլիայում գործող Պարենի համաշխարհային ծրագրի սովի դեմ գերազանցության կենտրոնը և ՀՀ կառավարությունը՝ ի դեմս կրթության և գիտության նախարարության:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, համաժողովին մասնակցելու են տարբեր երկրների կրթության և գիտության նախարարներ, միջազգային գիտակրթական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ և պաշտոնական պատվիրակություններ: