Սելենա Գոմեսը և Ջասթին Բիբերը նոր սկանդալի կենտրոնում
LifestyleԵրգիչ Ջասթին Բիբերը Instagram-ում տեղադրում է իր ու ընկերուհու նկարները, սակայն նրա երկրպգուները չեն ընդունում վերջինիս ու ագրեսիվ մեկնաբանություններ են թողնում նկարների տակ,- գրում է ORER.am-ը:
Այդ պատճառով Բիբերը գրել է, եթե շարունակեն վատ մեկնաբանություններ գրել, ապա նա նկարները կարգելի մեկնաբանել:
Սա տեսնելուց հետո Սելենա Գոմեսը մեկնաբանել է նկարն այսպես. «Եթե չես կարող դիմադրել ագրեսիային, ապա մի տեղադրիր նկարներ. դա պետք է ձեր երկուսի մեջ մնա: Մի բարկացիր երկրպագուներիդ վրա, նրանք քեզ սիրում են:»
Նրան պատասխանել է Բիբերը՝ գրելով. «Զվարճալի է տեսնել, որ ինձ ուշադրության համար օգտագործած մարդիկ ինձ մատով են ցույց տալիս»: