Անդրանիկ Մարգարյանի անվան ամառային քաղաքական դպրոցի շրջանավարտները զինվեցին նոր գիտելիքներով
ОбществоՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ Ծաղկաձորում օրերս անցկացվեց հերթական ճանաչողա-ուսուցողական ծրագիրը: Այս անգամ ծրագրին մասնակցում էին Անդրանիկ Մարգարյանի անվան ամառային քաղաքական դպրոցի շրջանավարտները և ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի անդամները:
Ինչպես տեղեկացրին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից, ծրագրի շրջանակներում հիմնականում կազմակերպվեցին գործնական աշխատանքներ, որոնց ընթացքում երիտասարդները փորձեցին կիրառել նախորդ ծրագրերի ընթացքում ձեռք բերած տեսական գիտելիքները: Կատարվեցին նախագահական հայտնի ելույթների վերլուծություններ, այնուհետև վերլուծության հիման վրա երիտասարդները կազմեցին և ներկայացրին համանման ելույթներ: Հաջորդիվ մեդիայի հետ աշխատանքի վերաբերյալ ստացած հմտությունները երիտասարդներն օգտագործեցին մամուլի ա սուլիս կազմակերպելով:
Գործնական աշխատանքներն ուղեկցվեցին ինտելեկտուալ «Ի°նչ, որտե°ղ, ե°րբ» խաղով:
Ծրագրի ընթացքում ներկայացվեց նաև ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի 2015-2016 թթ. գործունեության վերաբերյալ հաշվետվություն, որի ընթացքում երիտասարդները ծանոթացան միջազգային հարթակում ՀՀԿ ԵԿ ունեցած ձեռքբերումներին, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը և այդ շրջանակներում ունեցած հաջողություններին: