Գառնիում անցկացվում է էլեկտրամագնիսական դաշտերի կենսաբանական ազդեցության մեխանիզմներին նվիրված միջազգային գիտաժողովը
ОбществоԳառնիում օգոստոսի 16-19-ն ընթանալու է ՀՀ ԿԳՆ Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի կողմից կազմակերպված «Էլեկտրամագնիսական դաշտերի կենսաբանական ազդեցության մեխանիզմներին նվիրված 9-րդ միջ ազգային գիտաժողով»-ը: Գիտաժողովը կազմակերպվել է Նեյրոքիմիայի միջազգային կազմակերպության հետ համատեղ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գիտաժողովի շրջանակներում գիտնականները քննարկելու են գիտատեխնիկական առաջընթացի հետևանքով մարդկության առջև ծառացած ամենակարևոր խնդիրներից մեկը՝ էլեկտրամագնիսական ալիքների կենսաբանական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, ինչպես նաև մարդու առողջության համար անվտանգ պայմանների ապահովման հիմնախնդիրները:
Հայտնի է, որ էլեկտրամագնիսական ալիքների կիրառմամբ ստեղծված զենքերը ամենաժամանակակից զենքերից են, իսկ կենցաղում տարաբնույթ էլեկտրական սարքերի գործածման ծավալի աճը ծայրահեղ բարդացնում է շրջապատի էլեկտրամագնիսական դաշտերի կիրառման տիրույթը, որը կարող է զանազան հիվանդությունների առաջացման կամ դրանց խթանման պատճառ հանդիսանալ: Միջավայրի աղտոտվածության վնասակարությունը կենդանի օրգանիզմների վրա հնարավոր է խթանել էլեկտրամագնիսական դաշտերի միջոցով, որը մեծ վտանգ է ներկայացնում մարդկության համար, քանի ոÖ € այն կարող է ծառայել որպես միջավայրի ահաբեկչական գործիք: Հետևաբար, այդ դաշտերի կենսաբանական ազդեցության մեխանիզմների պարզաբանումն ու անվտանգության չափաբաժինների մշակումը Համաշխարհային Առողջապահական կազմակերպության հրատապ հարցերից է:
Նախորդ 8 գիտաժողովները կազմակերպվել են երկու տարին մեկ պարբերականությամբ՝ Եվրոմիության անդամ երկրներում: 2014 թվականին Բուլղարիայում կայացած 8-րդ գիտաժողովի կազմկոմիտեն, հաշվի առնելով այն փաստը, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսագիտության ամբիոնը համարվում է միջազգային հեղինակություն ունեցող գիտական կենտրոն, որոշել է հերթական 9-րդ գիտաժողովը կազմակերպել Հայաստանում:
Հաշվի առնելով այն, որ այդ գիտաժողովի մասնակցության հայտ էին ներկայացրել 13 երկրների առաջատար գիտնականներ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսագիտության ամբիոնը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարության (Ֆրանսիա) և ՀՀ ԿԳ նախարարության հետ նախնական պայմանավորվածության համաձայն, նշված գիտաժողովի շրջանակներում կազմակերպում է հատուկ նիստ նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի “UNITWIN” ծրագրով բժշկակենսաբանության բնագավառում (կենսաֆիզիկա և միջավայրի անվտանգություն) հետբուհական (գիտաուսումնական) միջազգային ցանցի ստեղծմանը:
Գիտաժողովը տեղի է ունենում Գառնիի «7 քար» համալիրում:
«Հավելյալ հարցերի համար կարող եք դիմել գիտաժողովի կազմակերպչական հարցերով պատասխանատուներ՝ Անի Գյուրջինյանին և Աննա Սարգսյանին` հետևյալ էլ. հասցեներով. info@biophys.am; l