Քաղաքապետարանի աշխատակիցները կպատասխանեն առևտրի և սպասարկման վերաբերյալ քաղաքացիների հարցերին
ОбществоՔաղաքային տնտեսության տարբեր բնագավառների վերաբերյալ առաջացած հարցերին պատասխանելու նպատակով Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է քաղաքացիների ընդունելություն: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից քաղաքացիների ը նդունելության ժամանակացույցի համաձայն օգոստոսի 17-ին` ժամը 14-ից քաղաքացիների հարցերին կպատասխանեն աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության, իսկ ժամը 16:00-ից` տրանսպորտի վարչության մասնագետները:
Ըստ ոլորտների քաղաքացիների ընդունելությունները Երևանի քաղաքապետարանի Արգիշտի 1 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի են ունենում յուրաքանչյուր աշխատանքային օր: