Դավթաշենում օգոստոսի 18-ին ջրանջատումներ կլինեն
ОбществоՊլանային աշխատանքներով պայմանավորված` օգոստոսի 18-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ բնակելի զանգվածի` ամբողջությամբ, 3-րդ զանգվածի 30, 31 և 2-րդ զանգվածի 21-ից-26 համարների, Ձոր 1, 2 թաղամասերի, Փիրումյան փողոցի, Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի, Արտակարգ իրավիճակների նախարարության շենքերի, Օլիմպիական կոմիտեի ավանի ջրամատակարարումը: Այս մասին տեղեկացրին «Երևան Ջուր» ընկերությունից:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: