Ջոնի Դեփը Էմբեր Հերդի հետ վիճելիս զայրացած կտրել է մատի ծայրը
LifestyleՋոնի Դեփի եւ Էմբեր Հերդի ամուսնալուծության դատավարությունը ուրիշի անձնական կյանքից դեռ շատ տհաճ գաղտնիքներ կբացահայտի, բայց այդպիսին է աստղերի ճակատագիրը:Ուշադրության կենտրոնում լինելն, իհարկե, հեշտ բան չէ:

TMZ պորտալը Էմբերի փաստաբաններից ստացած լուսանկարներ է հրապարակել, որոնք կատարվել են Ջոնիի եւ Էմբերի հարսանիքից մեկ ամիս անց:

Պարզվում է՝ Ջոնին զայրացած լինելով կտրել է իր մատի ծայրը, որից հետո ձեռքը մտցրել է կապույտ ներկի մեջ, ապա սեփական այրան հետ միախառնած ներկով հայելու վրա գրել է. «Բիլլի Բոբի դերում…Էմբեր»:

Դերասանը կնոջը կասկածում էր անհավատարմության մեջ: Նա կնոջը խանդում էր հայտնի դերասան Բիլլի Բոբ Թորնթոնի հետ (Ջոլիի նախկին ամուսինը, որն ընդհանուր առմամբ ամուսնացած է եղել 6 անգամ) կապված լինելու համար, որի հետ նա նկարահանվել էր London Fields («Լոնդոնյան դաշտեր») ժապավենում:

Ի դեպ, դրանից հետո 53-ամյա Ջոնին վիրակապված ձեռքով հաճախ է հայտնվել պապարացիների խցիկների օբյեկտիվում: Նա այդ ժամանակ նկարահանվում էր «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի 5-րդ մասում, եւ վնասվածքի պատճառով ստիպված էին նկարահանումները չորս շաբաթով հետաձգել:

30-ամյա դերասանուհին ասել է, որ այդ օրը երեկոյան իրենք Ավստրալիայի վիլլայում էին, որտեղ կատաղի վեճ է ծավալվել: Դերասանը եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ էքստազի մեջ, ջարդել է մի քանի շիշ եւ պատուհանների ապակիները, հեռախոսը շպրտել պատի վրա, հետո վնասել է ցուցամատը, որով գրել է հայելու վրա:

Ակնհայտ է, որ այդ լուսանկարներով դերասանուհին փորձում է հանրությանը համոզել, որ Ջոնին զայրույթի պահին սարսափելի է եւ ընդունակ ընտանեկան բռնության, ինչի մեջ նրան մեղադրում է: Հերդը ձգտում է օրենքով հասանելիք փողից ավելին ստանալ:

Հիշեցնենք, որ ամուսնության 15 ամսից հետո նա իրավունք ունի հավակնելու ընտանիքի եկամուտների կեսին:

Ի դեպ, Դեփն ավելի ուշ նույն մատի պլաստիկ վիրահատության է ենթարկվել: