«Հաց բերողի» ընկերները կրկին նրա ձեռքի աշխատանքների վաճառք կկազմակերպեն
Lifestyle«Սասնա ծռեր» խմբին սնունդ տարած Արթուր Սարգսյանի ընկերներն օգոստոսի 20-ին «Վերնիսաժում» կրկին կկազմակերպեն Արթուր Սարգսյանի ձեռքի աշխատանքների վաճառք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Խաչատրյանը՝ նշելով, որ այս պահին Արթուրի եղբայրը՝ Արսենը, ավարտին է հասցնում նրա կիսատ թողած գործերը, որոնք շուտով վաճառքի կհանվեն «Վերնիսաժում»:
«Արթուրի աշխատանքների պահանջարկը շատ մեծ էր, անցած անգամ գրեթե մի օրում բոլոր աշխատանքները վաճառվեցին, նորից գալիս հարցնում են՝ ուզում են անպայման Արթուրի աշխատանքներից ունենան: Որոշեցինք, ավարտին հասցնել աշխատանքները եւ նորից վաճառք կազմակերպել: Անգամ տարիքով մարդիկ էին գալիս՝ ասում գնեմ, ինչ-որ բանով օգնեմ նրան»,-ասաց Արմեն Խաչատրյանը:
Մանրամասները՝ NEWS.am-ում: