Արթուր Ալեքսանյանն օլիմպիական ոսկին ստացավ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի լուսանկարը կրծքին
ОбществоՌիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն օլիմպիական ոսկե մեդալն ստանալիս կրում էր շապիկ, որի վրա պատկերված էր Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանը: Արմենպրեսի փոխանցմամբ՝ պատվո հարթակից իջնելով և լուսանկարիչներին մոտենալով՝ Արթուր Ալեքսանյանը ցուցադրեց իր շապիկը, ձեռքը կրծքին հպելով ժեստ կատարեց, որը վկայում էր այն մասին, որ նա հաղթանակը նվիրում է արցախյան պատերազմում հերոսաբար զոհվածներին:
Հայաստանի հավաքականը «Ռիո-2016»-ում առաջին օլիմպիական ոսկին նվաճեց: 98 կգ քաշային կարգում հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը գետնեց Կուբան ներկայացնող Յասմանի Դանիել Լուգո Կաբրերային և 20 տարվա դադարից հետո Հայաստանին պարգևեց 1-ին ոսկե մեդալը:
Արմեն Նազարյանից հետո Արթուր Ալեքսանյանը նվաճեց Հայաստանի համար առաջին օլիմպիական ոսկե մեդալը: