Ջասթին Բիբերը Սելենա Գոմեսի պատճառով փակել է Instagram-ում իր էջը
LifestyleԿանադացի երգիչ Ջասթին Բիբերը նախկին ընկերուհու՝ Սելենա Գոմեսի հետ Instagram-ում պատերազմի արդյունքում փակել է սոցցանցում իր էջը:

Հիշեցնենք, որ ամեն ինչ սկսվել էր Բիբերի նոր ընկերուհու՝ 17-ամյա Սոֆիա Ռիչիի հասցեին երկրպագուների վիրավորական մեկնաբանություններից: Ջասթինն իր էջում Սոֆիայի հետ Տոկիոյում զբոսանքից լուսանկար էր հրապարակել:

Հայտնի երգչի նախկին ընկերուհին՝ Սելենա Գոմեսը, Բիբերին խորհուրդ էր տվել ընկերուհու հետ լուսանկար չցուցադրել, ինչը սարսափելի զայրացրել էր երգչին:

Հենց սոցցանցում Ջասթինն ու Սելենան սկսել են հարաբերություններ պարզել, ինչից հետո զայրացած կանադացին դուրս է եկել Instagram-ից:

Սելենան, իր հերթին, հրապարակայնորեն ներողություն է խնդրել Snapchat-ում:

«Իմ խոսքերը եսասիրական եւ հիմար էին»,- գրել է Գոմեսը: Բիբերն առայժմ չի արձագանքել Սելենայի հայտարարությանը: