Ֆասթֆուդերից գիրացած կինը նիհարել է 90 կիլոգրամ
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
36-ամյա բրիտանուհի Ջիլ Ուիթեմը կշռում էր 152 կիլոգրամ, երբ սկսեց հանդիպել իր ապագա ամուսնու՝ Ջեք Ուիթեմի հետ, 2012 թվականի ապրիլ ամսին։
Դիետոլոգը նրան ասել էր, որ նա երբեք 90 կիլոգրամից պակաս քաշ չի ունենա դանդաղ մետաբոլիզմի պատճառով։ Սկսելով նիհարել՝ Ջիլը հասավ ապշեցնող արդյունքների և այժմ կրում է 44 համարի հագուստ նախկին 60-ի փոխարեն։
Այժմ նա 64 կիլոգրամ է և պատրաստվում է մոտ ժամանակներս մասնակցել 10 կիլոմետրանոց վազքի մարաթոնին։
«Ես ուղղակի հասկացա, որ պետք է մի բան անել։ Ես գիտեի, որ ավելորդ քաշ ունեմ, բայց չգիտեի թե ինչքան շատ է այն։ Ես մի պահ հասկացա, որ պետք է ինչ-որ բան անեմ, որպեսզի ամուսնուս հետ համատեղ ապագա կառուցեմ», ասել է Ջիլը։



Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ