ԿԽՄԿ-ն այցելել է հայ-ադրբեջանական սահմանը հատած Հենրիկ Աղեկյանին
ОбществоԿարմիր խաչի միջազգային կոմիտեն օգոստոսի 17-ին այցելել է Հայաստանի քաղաքացուն, ով հատել է հայ-ադրբեջանական սահմանը և պահվում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում: Ինչպես տեղեկացրին ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակից, կոմիտեն իր մանդատի համաձայն տրամադրել է նրան ընտանեական բնույթի տեղեկատվություն փոխանակելու հնարավորություն:
Նախիջևանի հատվածում հայ-ադրբեջանականսահմանը հատած տղամարդը Արարատի մարզիԱյգեպատ գյուղի բնակիչ Հենրիկ ՍարիբեկիԱղեկյանն է` ծնված 1954թ.: Նա, ամենայնհավանականությամբ, սահմանը հատել էօգոստոսի 7-ին: