Զինվորական մեքենայի կողաշրջման պատճառները պարզելու համար քննություն է տարվում
Общество2016թ. օգոստոսի 15-ին` ժամը 10:00-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհին կողաշրջված ՊՆ N զորամասի «ԳԱԶ 33081» մակնիշի ավտոմեքենայում գտնված զինծառայողների զգալի մասի մոտ հայտնաբերվել են միայն թեթև մարմնական վնասվածքներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ավտոմեքենայում գտնվող 17 զինծառայողներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին բժշկական կենտրոններ:
Կոտրվածքներ են ստացել միայն 4 զինծառայող, որոնց կյանքին վտանգ չի սպառնում:
Կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություններ, ստացվել են նմուշներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու վթարի պատճառները։