Ջոնի Դեփն ու Էմբեր Հերդն ամուսնալուծվեցին․ տարածել են համատեղ հայտարարություն
LifestyleՀոլիվուդյան աստղեր Ջոնի Դեփն ու Էմբեր Հերդը պաշտոնապես ամուսնալուծվեցին։ Զույգը նշել է, որ իրենցից ոչ մեկը չի ցանկացել մյուսին ֆիզիկական կամ հոգեբանական ցավ պատճառել։
Նախօրեին տարածված համատեղ հայտարարության մեջ զույգը խոստովանում է, որ իրենց հարաբերությունները եղել են անկայուն։
«Մեր հարաբերությունները եղել է շատ կրքոտ և, երբեմն, անկայուն, սակայն մշտապես կապված սիրով»,-ասվել է հայտարարության մեջ։
Էմբեր Հերդը, ով Դեփի հետ ամուսնացած է եղել ընդամենը 18 ամիս, դիմել էր դատարան Դեփից ամուսնալուծվելու համար դեռևս մայիսին։ Հերդը Դեփին մեղադրում էր իր նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու մեջ։
Նշվում է, որ ամուսնալուծության պայմանագրում կան նաև ֆինանսական կարգավորումներ։ Չհաստատված տվյալներով խոսքը գնում է 7-ից 7,7մլն դոլարի մասին։