Մեղրի-Քաջարան ճանապարհին վթար է գրանցվել. Իրանի քաղաքացի վարորդը հոսպիտալացվել է
ОбществоՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 17-ին, ժամը 13.57-ին տեղեկատվություն է ստացվել, որ Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 32-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «IVECO» մակնիշի 59 A31 610 պետհամարանիշով կցորդիչով բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 1969 թ. ծնված Մ. Ա. Ա. Ա. Դ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հարակից սարալանջին:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է Մեղրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: