Հայաստանի ռուսական ռազմակայանի տանկիստները ձեռնամուխ են եղել թեթեւջրասուզակային պատրաստությանը
ОбществоՀայաստանի ռուսական ռազմակայանում Տանկիստի օրվա տոնակատարության 70-ամյակի առթիվ «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում կառուցվել եւ սարքավորվել Է տանկային անձնակազմերի թեթեւջրասուզակային պատրաստության համալիր:
Համալիրն իրենից ներկայացնում Է ավելի քան 200 քառակուսի մետր մակերեսով եւ 5 մետրից ավելի խորությամբ ավազան՝ սարքավորված սանդուղքներով, գծանշումներ եւ ճոպաններ ունեցող հատուկ ուղիներով՝ ջրի տակ տեղաշարժման համար, եւ տանկային կեռերով, որոնք նմանակում են ջրասուզված տանկի խելը:
Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, առաջին անգամ միավորման տանկիստների համար հնարավորություն Է ստեղծվել յուրացնելու թեթեւջրասուզակային պատրաստության ունակություններն՝ առանց տեղաբաշխման վայրից կտրվելու: Ավելի վաղ անձնակազմերը պատրաստության համար մեկնում Էին Հարավային ռազմական օկրուգի տարածքի ուսումնական կենտրոններ:
«Տանկիստների թեթեւջրասուզակային պատրաստության առաջին պարապմունքները մեկ ամիս տեղի կունենան ծովի մակերեւույթից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա: Ուսումնական խմբերի կազմում կան շուրջ 100 զինծառայողներ»,- ասված Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: