Դոլարը, ռուբլին ու եվրոն արժեզրկվել են
ЭкономикаՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը օգոստոսի 17-ին կազմել է 475.31 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ նվազել է 0.38 դրամով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 535.53 դրամ՝ նվազելով 0.72 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 619.57 դրամ է, նախորդ օրվա համեմատ աճել է 1.89 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը օգոստոսի 17-ին կազմել է 7.42 դրամ`նախորդ օրվա անկումը 0.06 դրամ է: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 306.17 դրամ, ոսկի՝ 20,538.43 դրամ, պլատին` 17,176.48 դրամ։