Շիրակի մարզում ներգործության են ենթարկվել կարկտավտանգավոր ամպեր
ОбществоՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության հակակարկտային 8 կայանքներից օգոստոսի 17-ին` ժամը 17.24-ից մինչև 17.57-ը, Շիրակի մարզի Ազատան, Ղարիբջանյան, Ոսկեհասկ, Քեթի, Վահրամաբերդ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել առաջին կատեգորիայի 2 և երկրորդ կատեգորիայի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 683 կրակոց:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: