Հայաստանի վայրի բնության պահպանման հիմնադրամին թույլատրվեց իրականացնել թմրանյութերի արտահանում և ներմուծում
ОбществоՀայաստանի վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) կիրականացնի կառավարության կողմից հաստատված թմրամիջոցների, հոգեմետ դեղերի և պրեկուրսորների արտահանում, ներմուծում, մեծածախ վաճառք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ նպատակով կառավարությունը տրամադրեց համապատասխան արտոնա գիր:
Որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը: Նա նշեց, որ իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից ներկայացված հայտին օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք տալու անհրաժեշտությամբ:
Այս հիմնադրամը, որը ստեղծվել է 2002 թվականին, գործունեություն է իրականացնում երկրի յուրահատուկ բնական ժառանգության պաշտպանության և պահպանման ոլորտում: