Պուտինը և ԵԱՀԿ-ի ղեկավարը կարևորել են Ուկրաինայում հրադադարի պահպանումը
Международные новостиՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայի իրադրության շուրջ հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ-ի նախագահ Դիդիե Բուրկհալտերի հետ, ընդգծվել է Մինսկի համաձայնությունների կատարման կարևորությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 6-ին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ուկրաինայի իրադրության շուրջ կարծիքների փոխանակման ընթացքում ընդգծվել է ներուկրաինական հակամարտության մասնակիցների կողմից շփման խմբի Մինսկի նիստում ձեռք բերված պայմանավորվածությունների, նախևառաջ հրադադարի ռեժիմի անշեղ կատարման կարևորությունը: Դրական գնահատական է տրվել ԵԱՀԿ-ի հատուկ մոնիթորինգային առաքելության աշխատանքին՝ ընդգծելով նրա ներուժն ամրապնդելու անհրաժեշտությունը»,- հաղորդել է մամուլի ծառայությունը:
Ինչպես նշում է ՌԻԱ «Նովոստին», Պուտինը և Բուրկհալտերը քննարկել են նաև խաղաղ քաղաքացիների՝ Ուկրաինառում հայտնաբերված զանգվածային թաղումները և հանդես են եկել այդ հարցի շուրջ մանրակրկիտ հետաքննություն անցկացնելու օգտին: