Լուկաշենկոն Ադրբեջանի արտգործնախարարի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Международные новостиԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են տարբեր բնագավառներում երկու երկրների հարաբերությունների զարգացման մասին: Հետաքրքիր է, որ Ադրբեջանի արտգործնախարարի հետ Լուկաշենկոն քննարկել է գերազանցապես տնտեսական հարցեր: Կողմերը բարձր են գնահատել տնտեսական ոլորտում Բելառուսի և Ադրբեջանի համագործակցությունը:
Ընդգծելով, որ արտաքին քաղաքականության հարցում երկու երկրների տեսակետերը գրեթե համընկնում են' Մամեդյարովը կարևորել է ապրանքափոխանակության ավելացմանն ուղղված ջանքերի գործադրումը: