Ինչպե՞ս կանխել մազաթափությունը և հարթեցնել մաշկը
LifestyleՊարզվում է, որ առօրյա սննդակարգի մեջ ընդգրկելով մի քանի մթերք՝ կարող ենք վերականգնել աչքերի փայլը, կանխել մազաթափությունը և հարթեցնել մաշկը:
Սպանախ
Սպանախը պարունակում է մեծ քանակությամբ կարատենոիդ լյուտեին և զեաքսանտին, որոնք մաքուր կպահեն ձեր աչքերի սպիտակ հատվածները: Ինչպես գիռտենք, սպանախը կարելի օգտագործել աղցանների մեջ: Երկաթով հարուստ այս մթերքն անփոխարինելի է՝ որպես մսի խավարտ:
Ձու
Ձուն հարուստ է երկաթով, որը կարող է կանխել մազաթափությունը: Այն նաև ծծումբ է պարունակում, որն էլ մազերին փափկություն է հաղորդում:
Բանան
Բանանն այն հրաշալի մթեքներից է, որն ապահովում է ձեր մաշկի առաձգականությունը: Այն նաև հրաշալի աղանդեր է:
Կարմիր կաղամբ
Կարմիր կաղամբը հարուստ է ծծումբով ու յոդով, որոնք մաքրում են ներքին օրգանները՝ մեր մաշկը դարձնելով հարթ ու առողջ: Եթե ունեք կորյակներ, ապա հատկապես դուք պետք է զբաղվեք ներքին օրգանների "հիգիենայով":
Ճակնդեղ
Այս բանջարեղենը պարունակում է մեծ քանակությամբ բետաին, որն օգնում է ազատվել ճարպերից: Ճակնդեղի հյութն օգտակար է մարսողության համար, քանի որ պարունակում է քլոր: Կարելի է կռահել, որ ճակնդեղի հյութn ամենահամեղ հյութերից չէ, այնպես որ, ճակնդեղի առավելություններից օգտվելու համար այն կարել է նաև ուտել բնական վիճակում,-փոխանցում է doctors.am-ը:
Խաղողի կորիզի ձիթայուղ
Այս ձիթայուղը պայծառ ոսկեգույն է, հիանալի է աղցանների մեջ կամ իտալական հացի վրա ցողելու համար: Այն օգտագործվում է նաև դիմահարդարման մեջ՝ մաշկը փափկեցնելու նպատակով: Խաղողի կորիզի ձիթայուղը հարուստ է վիտամին E-ով, ինչը կանխում է կնճիռների առաջացումը: Այն օգտագործում են ճիշտ այնպես, ինչպես մնացած բոլոր ձիթայուղերը: