Փարիզի բնակիչներին առաջարկվել է մեկ շաբաթով հրաժարվել ավտոմեքենաներից
ОбществоՓարիզի իշխանությունները շարունակում են ակտիվ պայքար մղել շրջակա միջավայրի առողջացման եւ մայրաքաղաքի փողոցներում մեքենաների թվի կրճատման համար: Այս անգամ Փարիզի քաղաքապետարանը հանդես է եկել առաջարկությամբ՝ ուղղված Փարիզի եւ մայրաքաղաքային Իլ-դե-Ֆրանս շրջանի բնակիչներին՝ մեկ շաբաթով հրաժարվել անձնական փոխադրամիջոցներից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Անձնական փոխադրամիջոցներից հրաժարվելու Փարիզի փորձը կանցկացվի սեպտեմբերի 19-ից 25-ը: Իրենց հայտերը մոտոցիկլետիստներն ու ավտովարորդները պետք է ներկայացնեն մինչեւ սեպտեմբերի 2-ը: Այնուհետեւ կկատարվի վիճակահանություն, եւ 20 շահողները հնարավորություն կստանան Փարիզում եւ արվարձաններում ամբողջ շաբաթ անվճար երթեւեկել տրանսպորտի բոլոր տեսակներով: