Հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հոկտեմբերի 5-ին, ժամը 22.20-ին հաղորդում է ստացվել, որ «աջ թիակի և գոտկատեղի վնասվածք» ախտորոշմամբ և «ձախ կողմից կրծքավանդակի շրջանում սրտի պրոեկցիայի սահմանում վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են դիմել 1985 թ. ծնված Վլադիմիր Կ.-ն և 1998 թ. ծնված Ռոբերտ Մ.-ն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, Երիտասարդական փողոցի վերջնամասում, վիճաբանության ժամանակ, 1971 թ. ծնված Արմեն Ղ.-ն դանակով հարվածել է վերջիններիս և պատճառել վնասվածքներ:
Վլադիմիր Կ.-ին և Ռոբերտ Մ.-ին տրվել են դատաբժշկի ուղեգրեր: Հոկտեմբերի 6-ին, ժամը 01.20-ին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ, Արմեն Ղ.-ն կամավոր ներկայացել է բաժին և տվել ինքնախոստովանական բացատրություն:
Արմեն Ղ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: