Առաջին բուժօգնությունը երեխային՝ խեղդվելու դեպքում
Lifestyleshabat.am-ը գրում է.
Խեղդվել կարող է յուրաքանչյուր ոք՝ ինչպես երեխան, այնպես էլ մեծահասակը, սակայն երբ դա տեղի է ունենում երեխաների հետ, իրավիճակը բարդանում է, քանի որ նրանք դեռ չեն սովորել սնունդը ճիշտ ընդունելու կարգը: Բնության տված ռեֆլեքսները, ցավոք, ոչ միշտ են փրկում սննդի պատճառով խեղդվելիս: Շատ դեպքերում սնունդով խեղդվելը կարող է երեխայի համար մահացու ելքով լինել, ուստի մեծահասակները պետք է սովորեն, թե ինչպես է պետք առաջին օգնություն ցուցաբերել նման իրավիճակում: Ամենակարևորը չշփոթվելն ու հնարավոր ամեն ինչ անելն է, քանի որ այդ պահին ձեզնից է կախված երեխայի կյանքը:
Երեխայի խեղդվելու նշաններն են.
· երեխան կարող է լաց լինել, շնչել, բղավել, իսկ ձայնը գրեթե չի լսվի,
· երեխայի աչքերը լայն բացված են, նա սարսափելի վախեցած է,
· երեխայի բերանը նույնպես լայն բացված է, իսկ թքարտադրությունը շատ առատ,
· մաշկը կարմրում է, այնուհետև կապտում,
· երեխան կարող է ձեռքերով բռնել կոկորդը,
· ծանր դեպքերում հնարավոր է գիտակցության կորուստ:
Վերոնշյալ ախտանշանների դեպքում հարկավոր է անմիջապես շտապ օգնություն կանչել և առաջին բուժօգնություն ցուցաբերել:

Առաջին բուժօգնությունը.
1. Անհրաժեշտ է երեխայի ձեռքերը վեր բարձրացնել, ինչը կլայնացնի շնչուղիները և կհեշտացնի շնչելու գործընթացը:
2. Եթե վերոնշյալ գործողությունը չօգնի, պառկեցնել երեխային փորի վրա և 5 անգամ հարվածել թիակների միջև:

3. Եթե երեխան խեղդվել է որևէ փոքր իրով կամ սննդի կտորով, անհրաժեշտ է բարձրացնել նրան երկու ոտքերից կամ առաջացնել փսխում՝ սեղմելով լեզվի հիմքին:
Եթե իրը կամ սննդի կտորը կանգնել կոկորդին և խցանել շնչառական ուղիները, ապա ախտանշանները այլ կլինեն: Երեխան չի կարողանա շարժվել ու բղավել և ակտիվորեն ներս կքաշի որովայնը: Շնչուղիները ազատելու համար հարկավոր է կատարել հատևյալ գործողությունները.
1. Երեխային շուռ տալ մեջքով, մի ձեռքով գրկել և սեղմել որովայնի հատվածում: Երեխային խոնարհել և մի քանի անգամ հարվածել մեջքին:
2. Եթե նախորդ մեթոդը չի օգնում, հարկավոր է երեխային պառկեցնել մեջքի վրա այնպես, որ գլուխը լինի իրանի մակարդակից ցածր: Ցուցամատով ու միջնամատով սեղմել կրծքավանդակի ոսկրի տակ՝ սեղմումների միջև ուղղելով կուրծքը, մինչև շտապ օգնության գալը:
Եթե կոկորդին կանգնած իրը կոշտ է (կոնֆետ, խաղալիքի մանր մաս և այլն), հարկավոր է երեխային պառկեցնել ձեռքի վրա՝ դեմքով դեպի ներքև: Հետևեք, որ երեխայի գլուխը լինի կրծքավանդակի մակարդակից ցածր: Այնուհետև հարկավոր է հարվածել երեխայի թիակների միջև: Բացի այդ, կարելի է նաև երեխային բարձրացնել ոտքերից վերև և կրկին հարվածել մեջքին:

Ոչ մի դեպքում չի կարելի փորձել բռնելով հանել իրը կոկորդից, քանի որ այդպես կարելի է էլ ավելի վատացնել իրավիճակը:

Օգնություն մեկ տարեկանից բարձր երախաներին
Ամեն դեպքում հարկ է հիշել, որ չի կարելի խուճապի մատնվել, քանի որ մեծ երեխան արդեն շատ բան է հասկանում և մեծահասակի խուճապը կարող է փոխանցվել նաև նրան, ինչը էլ ավելի կբարդացնի իրավիճակը: Այս տարիքի երեխաներին օգնելու համար կարելի է օգտագործել Հելմիչի մեթոդը.
1. կանգնել երեխայի ետևում (կարելի է ծնկի իջնել երեխայի ետևում),
2. գրկել երխային գոտկատեղից,
3. մի ձեռքի բռունցքը սեղմել և դնել երեխայի կողոսկրերի և պորտի միջև՝ մատների կողմով դեպի ներս:
4. երկրորդ ձեռքով բռնել բռունցքը:
5. արկունկները լայն բացել և սեղմել երեխայի որովայնին՝ ներքևից վերև ուղղությամբ:


Կատարել այս գործողությունները, մինչև սննդի կտորը կամ խեղդող այլ իրը դուրս գա երեխայի շնչուղիներից:

Սթրեսի պատճառով կարող է լինել նաև կոկորդի սպազմ, ինչը կհանգեցնի շնչառության կանգի, ուստի անհրաժեշտ կլինի երեխային արհեստական շնչառություն անել:
Նման իրավիճակներից խուսափելու համար հարկավոր է ձեռնարկել կանխարգելիչ միջոցներ: Պետք չէ գնել երկար խավով կամ մանր մասերով խաղալիքներ: Սովորեցրեք երեխային ուտել դանդաղ ու երկար ծամել սնունդը, իսկ սկզբնական շրջանում անհրաժեշտ է երեխայի սնունդը նախապես լավ մանրացնել: Բացի այդ, ոչ մի դեպքում չի կարելի երեխային ստիպողաբար կերակրել, քանի որ այդ դեպքում խեղդվելու հավանականությունը բարձրանում է:
Նյութի աղբյուրը՝ budetezdorovy.ru