Ինչո՞ւ են աղջիկները նախընտրում «վատ» տղաներին
Lifestyleshabat.am-ը գրում է.
Շատերի համար զարմանալի է, թե ինչու են հաջողակ երիտասարդ աղջիկները սովորաբար նախընտրում «վատ» տղաներին:
Նրանք նախընտրում են այնպիսի տղաների, ովքեր հաճախակի են ներքաշվում տարբեր տեսակի արկածախնդիր և կասկածելի խորամանկությունների մեջ, զուրկ են հոգևոր արժեքներից և միևնույն ժամանակ հեռու են հավատարիմ լինելուց: Իրականում ամբողջ գաղտնիքը կայանում է մարդկային գեների մեջ:
Հին ժամանակներից ի վեր ալֆա տղամարդիկ համարվել են հասարակության ամենահաջող անդամները: Նրանց վրա կարող էին հույս դնել դեռևս քարանձավում բնակվող մարդիկ: Այդպիսի տղամարդիկ կարող էին ապահովել իրենց կանանց և երեխաներին որսի մսով և, վերջիվերջո, այդպիսի տղամարդկանցից առողջ սերունդներ էին ծնվում: 
Հին ժամանակներում տղամարդու մեջ գնահատվում էր ֆիզիկական ուժը և արկածախնդրությունը, այդ իսկ պատճառով նույնիսկ չափազանց խելացի տղամարդիկ, ովքեր ֆիզիկապես թույլ էին մնացած տղամարդկանցից, չէին գնահատվում կանանց կողմից: