Հրշեջները մարել են Կողբի տներից մեկի փայտանոցում բռնկված հրդեհը
ОбществоՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 20-ին, ժամը 22.34-ին ահազանգ է ստացել, որ Տավուշի մարզի Կողբ գյուղի Ավագի ձոր թաղամասում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կողբ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի փայտանոցում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.50-ին, մարվել՝ 23.00-ին: Այրվել է փայտանոցի առաստաղը 9 ք.մ և 2 խ.մ վառելափայտ: