Կայացավ Երևանի գարեջրի 3-րդ փառատոնը
КультураԵրևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում կազմակերպված Երևանի գարեջրի 3-րդ փառատոնը գարեջրասերներին մեկտեղել էր մայրաքաղաքի Կարապի լճի հարակից տարածքում: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, որի հաղորդագրության մեջ նաև նշված է. «Հայկական գարեջրագործության լավագույն ավանդույթները, գարեջրի ստեղծման շուրջ երեքհազարամյա պատմությունը ներկայացրել էին հայկական գարեջրային շուկայի առաջատար ընկերությունները,
«Երևանի գարեջրի փառատոնը, որն անցկացվում է արդեն երրորդ անգամ, Երևան քաղաքի զբոսաշրջային ծրագրիկարևոր բաղադրիչներից է և իր ուրույն նպաստն է բերում միջոցառումային զբոսաշրջության զարգացմանըմայրաքաղաքում:
Փառատոնի այցելուների քանակը նախորդ տարիներին գերազանցել է 4000-ը: Երևանի գարեջրի փառատոնինպատակը հանրությանը հայկական գարեջրի առանձնահատկություններին ծանոթացնելն ու հայկական շուկայումգարեջրի արտադրությամբ զբաղվող ընկերություններին մեկ հարթակի ներքո համախմբելն է», - նշել է Մարիա Բարաղամյանը:
Փառատոնի շրջանակում գործել են 20 տաղավարներ, որոնք ներկայացրել են շուրջ 15 ընկերություններ: Առանձին տաղավարներում փառատոնի մասնակիցներին առաջարկվել է գարեջրի թարմ տեսականի ու համապատասխան խորտիկներ:
Փառատոնն ընթացել է տարատեսակ մրցույթներով. հնարավորին արագ ըմպել, ըմպել ձողիկով, որոշել նրբերշիկի համը, արագ մաքրել գետնանուշ, արագ ուտել խեցգետին և այլ մրցույթներ, որոնց մասնակցել են բոլոր ցանկացողներն ու ստացել անակնկալ նվերներ, ինչպես Երևանի քաղաքապետարանի, այնպես էլ մասնակից ընկերությունների կողմից: Ի դեպ, թե նրանք, և թե գարեջրասերները ողջունել են արդեն ավանդական դարձած այս միջոցառումը` հատկանշելով, որ այն գարեջրի արտադրության բնագավառի նորամուծություններին, նոր տեսականուն ծանոթանալու ու, ընդհանրապես, գարեջրային միջավայրում հրաշալի ժամանակ անցկացնելու հրաշալի հնարավորություն է: Ի դեպ, փառատոնի կանոնակարգի համաձայն՝ գարեջուրը եղել է վճարովի, այն չի վաճառվել ապակյա տարաներով, իսկ գնելու հնարավորություն են ունեցել միայն չափահասները: Փառատոնին այս տարի առաջին անգամ մասնակցել է ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությունը՝ «Ղարաբաղ. թաքնված գանձ» տաղավարով` ներկայացնելով արցախյան զբոսաշրջային ներուժը: Փառատոնի ավարտին մասնակից ընկերությունները Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ստացել են մասնակցության-շնոր հակալագրեր:
Երեկոն ուղեկցվել է համերգային հագեցած ծրագրով: Կենդանի հնչողությամբ հանդես են եկել «Alexandrapol» և «Boeing» բենդերը: Ներկաների բարձր տրամադրությունն է ապահովել նաև DJ Soprano-ն:
Տեղում աշխատել են շտապօգնության և ՀՀ ոստիկանության հասարակական կարգի պահպանության ծառայությունները: