Գալուստ Սահակյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Գարեգին Բ Կաթողիկոսին
ОбществоՀՀԱզգային ժողովի նախագահ ԳալուստՍահակյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերÕ ± է հղել Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում մասնավորապես ասվում է.
«Ձեր աստվածահաճո ծառայությամբ Դուքեւ Ձեր սրբազան հովվապետությամբՀայաստանյայց առաքելական սուրբեկեղեցին ջանադրաբար գործի եք դնումբոլոր հնարավորությունները մերժողովրդի հոգեւոր զորացմանն ուվերելքին նեցուկ եւ հենարան լինելուհամար` հավատավոր ժողովրդի մեջհաստատելով արդար ամտության,արժանապատվության եւ գթասրտության գաղափարներ, ձեւավորելով հոգեւոր ու բարոյական առողջ մթնոլորտ:
Այսօր Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին Ձեր հայրապետությամբ ավելի հզորացած շարունակում է իրազգապահպան առաքելությունը: Վստահ եմ, որ հետայսու էլ Ձեր աստվածահաճո ջանքերն ու հայրապետականհոգածությունը սատար կլինեն մեր ժողովրդին` նրա առաջընթացի ու հզորացման ճանապարհին»:< /p>
Ազգային ժողովի նախագահը Վեհափառ Հայրապետին մաղթել է առողջություն, խաղաղություն եւ ամենայն բարիք: