Աշխարհի ամենաերկար ֆուտբոլային հանդիպումը տևել է 36 ժամ
LifestyleՄեկ Ֆուտբոլային խաղը տևում է 90 րոպե` գումարած ավելացված ժամանակը: Սակայն եղել են այնպիսի ֆուտբոլային հանդիպումներ, որոնց ժամանակ խաղը տևել է սովորականից երկար: Աշխարհի ամենաերկար ֆուտբոլային հանդիպումը տեղի է ունեցել 2009 թվականի ապրիլի 11-12-ը և այն տևել է 36 ժամ:
Այս խաղը տեղի է ունեցել Անգլիայում «Լիդս Բեջերսի» և Բրիստոլի ֆուտբոլային ակադեմիայի թիմերի միջև: Ողջ խաղի ընթացքում երկու թիմերը միմյանց դարպասը գրավել են 540 անգամ: Խաղն ավարտվել է խոշորագույն` 255:285 հաշվով:
Խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Լիդա Բեջերսի» ֆուտբոլիստ Ադամ Մակֆին: Նա հակառակորդի դարպասը գրավել էր 75 անգամ:
Այս խաղը բարեգործական էր, նպատակը մինինգիտի դեմ պայքարի համար միջոցներ հավաքել էր: Բարեգործական հիմնադրամներին հաջողվեց հավաքել շուրջ 20.000 դոլար: