Դերասան Արմեն Դալլաքյանի ընկերների նվիրած 26 տորթն ու երգչուհի Նանայի տոնական շնորհավորանքը
LifestyleԴերասան Արմեն Դալլաքյանը շատ է սիրում իր ծննդյան օրերը, հատկապես այն պահը, երբ ընկերները «մրցում» են` նրան առաջինը շնորհավորելու համար: ՆաLife.panorama.am-ին պատմել է, որ այսօր կեսգիշերին իրեն այցելել են ընկերները` 26 տորթով. այդ անակնկալը նրան շատ է տպավորել:
«Ընկերներիցս ամեն մեկը 26-ամյակիս առթիվ մի տորթ էր բերել, անչափ հետաքրքիր անակնկալ էր ստացվել»,-պատմեց նա:
Արմենին ուրախացրել է նաև երգչուհի Նանայի շնորհավորանքը. «Նա ձայնագրման ստուդիայից զանգեց ու երգեց «Ծնունդդ շնորհավորը»,-ասաց դերասանը: Նրան շնորհավորողների թվում են եղել նաև Սերգեյ Գրիգորյանը, «Ռադիո Ջան»-ի Անկան, մի շարք դերասաններ: Արմենը իր ծննդյան տոնը նշելու է ռեստորանում`լայն շրջապատով:
Շարունակությունը` այստեղ: